Պաշտոնական

Փարիզում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը

1 րոպեի ընթերցում

Փարիզում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով մարտի 7-ին պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Փարիզի «Ինվալիդների» պալատի «Պատվո» հրապարակում տեղի է ունեցել Հանրապետության Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը: Նախագահ Սարգսյանը և նրա գլխավորած պատվիրակության անդամներն արարողությունից հետո մեկնել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակ` հանդիպում ունենալու կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ, որով կմեկնարկի Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցի ծրագիրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում