Տարածաշրջանային

Ադրբեջանցի պատգամավորը պահակի, վարորդի և հավաքարարների անունով միլիոնավոր դոլարներ է ձևակերպել

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանցի պատգամավորը պահակի, վարորդի և հավաքարարների անունով միլիոնավոր դոլարներ է ձևակերպել

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանր հանցագործությունների գծով Բաքվի դատարանում շարունակվել է նախկին պատգամավոր Դունյամին Խալիլովի և այլոց գործով դատավարությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ադրբեջանական Haqqin.az-ը:

Չնայած որ Խալիլովը դատարանում հրաժարվել է ցուցմունք տալուց, սակայն նա գործի քննության ընթացքում խոստովանել էր, որ, իր միջնորդությամբ, Ադրբեջանի միջազգային բանկի ղեկավար Ջահանգիր Գաջիևը, իր արտասահմանյան նախագծերը ֆինանսավորելու նպատակով, ստեղծել էր մի քանի սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն: Այսպիսով՝ ստեղծվել էին բազմաթիվ կազմակերպություններ, որոնց «ֆիկտիվ» ղեկավարները Խալիլովին պատկանող General Construction-ի շարքային աշխատակիցներ էին: Ադրբեջանի միջազգային բանկը նրանցից շատերին միլիոնավոր դոլարների վարկեր է տրամադրել, որոնք փոխանցվել են օֆշորային հաշիվներին, իսկ հետագայում արտասահմանում այդ գումարով տարբեր նախագծեր են իրականացվել:

Դատավարության ընթացքում գործով վկա Թեյմուր Գուլիևը, որը որպես էլեկտրիկ աշխատել էր Inter tekstil ընկերությունում, պատմել է, թե ինչպես է վերադասի հրահանգով 8 տարի շարունակ տարբեր փաստաթղթեր ստորագրել: Մինչև դատավարության սկիզբը նա անգամ գաղափար չի ունեցել, որ իր անունով 200 հազար մանաթի վարկ է ձևակերպված:

Նմանատիպ վկայություն է տվել նաև Ֆարման Բագիրովը, որը աշխատել է որպես վարորդ: Նրան նույնպես հրամայել են ստորագրել տարբեր բանկային փաստաթղթեր: Նա միայն մի քանի տարի անց է իմացել, որ վարկ է ստացել է 210 հազար մանաթ: Նմանատիպ վկայություններ է տվել նաև հավաքարարներից մեկը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում