Թուրքիայի արտգործնախարարը սպառնալիքներ է հնչեցրել Գերմանիայի հասցեին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն դատապարտել է Գերմանիայի իշխանությունների որոշումը` արգելելու Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղին ելույթ ունենալ գերմանական Գագգենաու քաղաքում: Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան հակադարձելու է նման որոշմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական T24 լրատվականը:

«Եթե ցանկանում եք աշխատել մեզ հետ, պետք է իմանաք ինչպես վարվել մեզ հետ: Նման կերպ գործեր չեն արվում, այսպես չի շարունակվի: Մենք կտանք դրա պատասխանը: Առանց քաշվելու ցանկացած տեսակի պատասխան կտանք, իսկ մնացածի մասին արդեն դուք մտածեք»,- հայտարարել է Չավուշօղլուն:

Թուրքիայի արտգործնախարարն ասել է, թե գերմանական իշխանությունները նախկինում նմանօրինակ որոշումներ էլի են կայացրել: «Դուք պետք է մեզ վերաբերվեք իբրև հավասարի: Դուք Թուրքիայի ղեկավարը չեք: Ոչ էլ առաջին կարգի եք, իսկ Թուրքիան` երկրորդ: Մենք ձեզ այդպես չենք վերաբերում, դուք էլ Թուրքիային ստիպված եք վերաբերվել որպես հավասարի»,- նշել է Չավուշօղլուն:

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը մարտի 2-ին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի առնչությամբ պետք է ելույթ ունենար Գերմանիայի Գագգենաու քաղաքում, սակայն վերջին պահին քաղաքապետարանն արգելել է դրա անցկացումը: Քաղաքապետը հայտնել է, որ որոշումը քաղաքական բնույթ չունի:

Որոշումը խստորեն դատապարտել է Բոզդաղը` ասելով, որ կատարվածն անընդունելի է: Նա չեղյալ է համարել Գերմանիայի արդարադատության նախարարի հետ հանդիպումը: Ավելի ուշ Թուրքիայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն:

Հայերեն العربية

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս