Սերժ Սարգսյանն ընդունել է «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ» ընկերության պատվիրակությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 2-ին ընդունել է «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ» ընկերության Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի տարածաշրջանի և «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլի Դյութի Ֆրի»-ի նախագահ Դրագո Ազինովիչի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը ողջունել է գործնական առաջարկով Հայաստան ժամանած աշխարհահռչակ ընկերության ներկայացուցիչներին և նշել, որ «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ» ընկերության կողմից հետազոտությունների և մշակումների (R&D) կենտրոնի հիմնումը մեր երկում աջակցության կարժանանա նաև Հայաստանի տեխնոլոգիական կենտրոնների, այդ թվում՝ Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի կողմից: Այն նաև դրական կընկալվի հասարակության կողմից, քանի որ հայ ժողովուրդը մշտապես ուշադիր է եղել նորարարությունների նկատմամբ՝ փորձելով առաջավոր միտքը բերել Հայաստան և տեղայնացնել: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ այժմ ավելի, քան երբևէ հետազոտությունները և մշակումները, ինչպես նաև գիտությունն ու տեխնոլոգիաները որոշիչ դեր ունեն մեր երկրի առաջընթացի ու զարգացման համար, և տեխնոլոգիական ոլորտի զարգացումը մշտապես գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Հանրապետության Նախագահը նշել է, որ ՀՀ կառավարությունն ունի տեխնոլոգիական ոլորտի վերազգային կազմակերպությունների հետ համագործակցության մեծ փորձ՝ «Մայքրոսոֆթ»-ից մինչև «Նեյշնլ Ինսթրումենթս» Հայաստանում ունեն կենտրոններ, որոնք հաջողությամբ գործունեություն են ծավալում:

Դրագո Ազինովիչը շնորհակալություն է հայտնել Նախագահին ընդունելության համար և ներկայացրել իր գլխավորած ընկերության վերջին տարիների ձեռքբերումները, ընկերության զարգացման ուղղությամբ կատարված ներդրումներն ու նորարարական ծրագրերը՝ միտված ներկայացնելու այնպիսի արտադրանքներ, որոնք նվազեցնում են ծխախոտի հարուցած վնասը: «Ուրախ եմ, որ Հայաստանում ևս տեխնոլոգիաների և մարդկանց զարգացմանը մեծ ուշադրություն է դարձվում: Խրախուսելով մարդկանց տաղանդների դրսևորումը և տեխնոլոգիաների զարգացումը՝ դուք հնարավորություն եք ստեղծում ձեր երկրի զարգացման և այդպիսով՝ հետագայում աշխարհի առաջադեմ երկրների շարքում ընդգրկվելու համար: Շատ ուրախ ենք այդ մոտեցման և համագործակցության պատրաստակամության համար»,- ասել է Դրագո Ազինովիչը և ընդգծել, որ «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ» ընկերույթունը հետևողական կլինի ՀՀ կառավարության հետ այսօր ստորագրված փոխըմբռնման շրջանակային հուշագրով ստանձնած հանձնառության իրականացման գործում:

Հայերեն English Русский

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը