Հասարակական

Կառավարությունը Ռուզաննա Հակոբյանին հաստատեց ԳՊՀ ռեկտորի պաշտոնում

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը Ռուզաննա Հակոբյանին հաստատեց ԳՊՀ ռեկտորի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ կառավարությունը հաստատեց Գավառի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում Ռուզաննա Հակոբյանի ընտրության արդյունքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ ընտրությունն անցկացվել է փետրվարի 25-ին:

ԳՊՀ ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված բաց մրցույթին սահմանված ժամկետում ԳՊՀ գիտական խորհրդի կողմից առաջադրվել է համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, իրավաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Ռուզաննա Խաչիկի Հակոբյանի թեկնածությունը:

Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով իրավաբանական գիտությունների դոկտոր,դոցենտ Ռուզաննա Հակոբյանը միաձայն ընտրվել է ԳՊՀ ռեկտոր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում