ՊԲ-ն հերքել է հայկական հենակետ ոչնչացնելու մասին ադրբեջանական կողմի հայտարարությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության խոսնակ Սենոր Հասրաթյանը հերքել է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը հայկական մի հենակետ «շարքից հանելու» վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սենոր Հասրաթյանը մասնավորապես նշել է. «Վերջին օրերին, և հատկապես փետրվարի 25-ին, իր նախահարձակ գործողությունների արդյունքում կրած ծանր կորուստներից հետո սեփական հանրության շրջանում բավականին բացասական հնչեղություն ստացած հասարակական կարծիքը (խուճապը) մեղմելու նպատակով ադրբեջանական ագիտպրոպն անցել է իրողությունները պարբերաբար ու նպատակաուղղված կերպով աղավաղելու մարտավարության: Ասվածի հերթական վկայությունն է հակառակորդ կողմի այսօր տարածած «բեմականացված» ապատեղեկատվությունն առ այն, թե իբր իրենց զինուժը «շարքից հանել է» հայկական մի հենակետ (իսկ որոշ ԶԼՄ-ներ դա ներկայացնում են որպես շտաբ):

Այսքանից արվելիք հետևությունը մեկն է՝ հարևան երկրիի կողմից իրականացվող այսօրինակ քարոզչությունն այնքան է պրիմիտիվ և ծամծմված, որ անզոր է ծառայելու որևէ լուրջ նպատակի»:

Հայերեն English Русский