Կարեն Կարապետյանը հանքարդյունաբերության ոլորտում հարկերը բարձրացնելը տրամաբանական չի համարում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը տրամաբանական չի համարում հանքարդյունաբերության ոլորտում հարկերն ավելացնելու տարբերակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին՝ ՀՀ վարչապետն ընդգծեց, որ այդ ոլորտում կիրառվող հարկերի հետ կապված ներդրողները խնդիրներ ունեն, ուստի լրացուցիչ հարկերն ավելացնելը ճիշտ քայլ չի լինի:
«Բացի այդ, եթե ես չեմ սխալվում, ձեր թիմն էր ասում, որ չի կարելի ճգնաժամային իրավիճակում հարկեր բարձրացնել: Եթե ձեր թիմը գիտի, թե ինչպես կարելի է հարկերն ավելացնել, կիրականացնեք դա, եթե առաջիկա ընտրություններում հաղթեք»,- եզրափակեց վարչապետը: