Թուրքիայի պաշտպանության նախարարի ավտոշարասյան վրա հարձակում է իրականացվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Քոջաելի նահանգում զինված հարձակում է իրականացվել ազգային պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքի ավտոշարասյան վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական CNN Turk-ը:
Ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել այն մեքենան, որտեղից կատարվել են կրակոցները: Մեքենայում գտնվող անձինք ձերբակալվել են և տարվել ոստիկանություն: