Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ռիչարդ Ռապորտի հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարժայում տեղի ունեցանՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի 7-րդ տուրի պարտիաները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Արոնյանի մրցակիցն էր Հունգարիան ներկայացնող Ռիչարդ Ռապորտը: 23 քայլ տևած պարտիան ավարտվեց հաշտությամբ: Մրցաշարի -րդ տուրում միայն 2 պարտիա ունեցան հաղթական ավարտ. Լի Չաոն ու Սալեմ Սալեհըհաղթեցին համապատասխանաբար Պավել Էլյանովին ևԱլեքսանդր Ռևազանցևին:
7 տուրից հետո աղյուսակը գլխավորում են 4.5-ական միավոր վաստակածՄաքսիմ Վաշիե-Լագրավն ուՇահրիյար Մամեդյարովը: Հիկարու Նակամուրան, Մայքլ Ադամսը, Դմիտրի Յակովենկոն, Յան Նեպոմնյաշչին ու Ալեքսանդր Գրիշչուկը վաստակել են 4-ական միավոր և կիսում են 3-7-րդ հորիզոնականները: Լևոն Արոնյանն ունի 3.5 միավոր և կիսում է 8-րդ հորիզոնականը: Կայանալիք 8-րդ տուրում Արոնյանի մրցակիցն է լինելու Հիկարու Նակամուրան: