Պաշտոնական

Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանին հոբելյանի առթիվ

1 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանին հոբելյանի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 25-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, երգչուհի Ռաիսա Մկրտչյանին ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ: Նշելով, որ Ռաիսա Մկրտչյանը հայ էստրադային արվեստի երևելի և ինքնատիպ ներկայացուցիչներից է, ում նրբաճաշակ կատարումները նոր խոսք էին մեր երաժշտական մշակույթում, Նախագահը մաղթել է հոբելյարին քաջառողջություն, երջանիկ կյանք և նոր ձեռքբերումներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Ձեր արվեստն իր անկեղծությամբ և անմիջականությամբ խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան և վաղուց արժանիորեն նվաճել է ունկնդրի սերն ու համակրանքը ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում:

Նշանակալի է Ձեր ավանդը նաև մանկավարժության ասպարեզում՝ նոր սերնդի արվեստագետներին հայ երգարվեստի ավանդույթներով կրթելու և դաստիարակելու շնորհակալ գործում»,- ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում