Լևոն Արոնյանը միավորը կիսեց Ֆրանցիսկո Վալեխո Պոնսի հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարժայում տեղի ունեցանՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի 6-րդ տուրի պարտիաները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արոնյանի մրցակիցն էր Իսպանիան ներկայացնող Ֆրանցիսկո Վալեխո Պոնսը: 48 քայլ տևած պարտիան ավարտվեց հաշտությամբ: Մրցաշարի 6-րդ տուրում միայն 2 պարտիա ունեցան հաղթական ավարտ. Յան Նեպոմնյաշչին ու Ռիչարդ Ռապորտը հաղթեցին համապատասխանաբար Լի Չաոյին ևԱլեքսանդր Ռևազանցևին:
6 տուրից հետո աղյուսակը գլխավորում են 4-ական միավոր վաստակածՄաքսիմ Վաշիե-Լագրավն ուՇահրիյար Մամեդյարովը: Հիկարու Նակամուրան, Մայքլ Ադամսը, Դմիտրի Յակովենկոն, Յան Նեպոմնյաշչին ու Ալեքսանդր Գրիշչուկը վաստակել են 3.5-ական միավոր և կիսում են 3-7-րդ հորիզոնականները: Լևոն Արոնյանն ունի 3 միավոր և կիսում է 8-րդ հորիզոնականը:Կայանալիք 7-րդ տուրում Արոնյանի մրցակիցն է լինելու Ռիչարդ Ռապորտը: