Քաղաքականություն

Այցելել եմ Արցախ, որովհետև դեմ եմ բռնապետությանը. Յարոմիր Շտետինայի պատասխանն Ադրբեջանին

1 րոպեի ընթերցում

Այցելել եմ Արցախ, որովհետև դեմ եմ բռնապետությանը. Յարոմիր Շտետինայի պատասխանն Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի չեխ պատգամավոր, Եվրոպայի Ժողովրդական կուսակցության անդամ Յարոմիր Շտետինան բացատրել է, թե ինչու է Արցախում դիտարկել օրերս կայացած սահմանադրական հանրաքվեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Շտետինան չեխական Aktuálně.cz-ի հետ զրույցում ընդգծել է, որ այցելել է Արցախի Հանրապետություն, քանի որ դեմ է բռնապետությանը:

Չեխական ceskenoviny.cz կայքն էլ մեջբերել է Շտետինայի ֆեյսբուքյան գրառումը, որում վերջինս հայտնում է, որ Ադրբեջանը դիմել է Ինտերպոլին իրեն ձերբակալելու համար` հիշեցնելով, որ Ադրբեջանում քրեական գործ են հարուցել նաև Արցախի սահմանադրական հանրաքվեն դիտարկած Եվրախորհրդարանի մեկ այլ պատգամավորի` Ֆրանկ Էնգելի նկատմամբ:

Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ քրեական գործ են հարուցում Եվրախորհրդարանի այն պատգամավորների դեմ, ովքեր փետրվարի 20-ին Արցախում դիտարկել են սահմանադրական հանրաքվեի ընթացքը: Չեխական լրատվամիջոցները բավականին բուռն են արձագանքել Ադրբեջանի իշխանությունների հերթական ապակառուցողական և սադրիչ քայլին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում