Սպորտ

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարժայում տեղի են ունենումՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի 5-րդ տուրի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 5-րդտուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց մրցաշարի առաջատար Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: 2 ժամ տևած պարտիայի 43-րդ քայլին կողմերը հաշտություն կնքեցին:

Այս տուրից հետո մրցաշարային աղյոսակը շարունակում են գլխավորել Մաքսիմ Լագրավը և Շախրիար Մամեդյարովը, ովքեր ունեն 3,5 միավոր:

Արոնյանն ունի 2,5 միավոր և 7-րդ տեղում է: Հաջորդ տուրում հայ գրոսմայստերի մրցակիցը իսպանացի Վալյեխոն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում