Հասարակական

Երևանը որպես ապահով քաղաք գերազանցում է Բեռլինին, Լոնդոնին, Մոսկվային և Լոս Անջելեսին. հարցում

1 րոպեի ընթերցում

Երևանը որպես ապահով քաղաք գերազանցում է Բեռլինին, Լոնդոնին, Մոսկվային և Լոս Անջելեսին. հարցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Why Armenia? հարցման արդյունքների համաձայն` Երևանը որպես ապահով քաղաք գերազանցում է Բեռլինին, Լոնդոնին, Մոսկվային և Լոս Անջելեսին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հարցման արդյունքները ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում:

Համաձայն միջազգային հարցման այն հարցին, թե տվյալ քաղաքում միայնակ գիշերը զբոսնելիս ապահով գզու՞մ եք, Լոս Անջելեսի վերաբերյալ դրական է պատասխանել հարցվածների 40.09 տոկոսը, Մոսկվայի վերաբերյալ` 46.13 տոկոսը, Լոնդոնի վերաբերյալ` 48.88 տոկոսը, Բեռլինի վերաբերյալ` 59.71 տոկոսը, իսկ Երևանի վերաբերյալ` 71.34 տոկոսը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում