ԱՄՆ-ի և Կանադայի դիտորդները բարձր են գնահատում Արցախում հանրաքվեի կազմակերպվածությունը

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Սահմանադրական հանրաքվեն անցկացվել է ճշգրիտ, թափանցիկ և միջազգային չափորոշիչներին համահունչ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱՄՆ դիտորդական խմբի ներկայացուցիչ Գեյլ Պելլերին:

«Մենք այցելել ենք Արցախի տարբեր ընտրատեղամասեր և կարող եմ ասել, որ հանրաքվեն անցկացվել է շատ բարձր մակարդակով: Մենք երրորդ անգամ ենք նման այցելություն կազմակերպել Արցախում, և մեր նախկին առաջարկները լիովին իրականացվել են»,- ընդգծեց Գեյլ Պելլերին: Նա հատկապես կարևորեց հաշմանդամություն ունեցող անձանց համար քվեարկության ապահովումը և «Թեժ գծի» առկայությունը:

ԱՄՆ պատվիրակության մյուս ներկայացուցիչ Ադրեաս Բորգեասի խոսքով՝ հանրաքվեն շատ լավ կազմակերպված էր: «Միայն քվեարկությունը չէր, որ կազմակերպվել էր կատարյալ: Ես տեսա Արցախում քաղաքացիների մասնակցության ակտիվությունը»,- շեշտեց նա:

Դիտորդական խմբի ներկայացուցիչ՝ Կանադայի խորհրդարանի նախկին պատգամավոր, Տորոնտոյի ավագանու անդամՋիմ Կարիգիանիսը նույնպես բարձր գնահատեց Արցախում հանրաքվեի կազմակերպվածությունը և ընտրողների ակտիվությունը: «Որևէ այլ տեղ այսպիսի ակտիվություն ես չեմ տեսել: Արցախցիները ցույց տվեցին միջազգային հանրությանը, որ վճռական են իրենց գործողություններում»,-շեշտեց նա:

Արցախի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովն ընդունված է համարում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին կողմ է քվեարկել 69 հազար 540 քաղաքացի՝ ընտրողների 87,6 տոկոսը, դեմ՝ 7 հազար 686: Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմում է 2 հազար 202 կամ 2,8 տոկոս: Հանրաքվեին քվեարկելու իրավունք ունեցող 103 հազար 766 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 79 428 քաղաքացի կամ ընտրողների ընդհանուր թվի 76,5 տոկոսը։

Հայերեն العربية English Русский

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

COP17-ում ներկայացվեց վիճակագրության դերը շրջակա միջավայրի պահպանության գործընթացում

Նիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններին

Մեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովում

Կասեցվել է «Չանախ» պանրի տեխնոլոգիայով պատրաստված «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունը

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակում քաղաքաշինական ընթացակարգերին առնչվող հարցեր