Սպորտ

Լևոն Արոնյանը կրկին կիսեց միավորը. Գրան պրի

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը կրկին կիսեց միավորը. Գրան պրի

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը երկրորդ ոչ-ոքին խաղաց ՖԻԴԵ-ի Գրանդ պրիում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երկրորդ տուրում Արոնյանը մրցում էր Մայքլ Ադամսի հետ: Պարտիայի 24-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:

Այժմ Արոնյանն ունի 1 միավոր և կիսում է 4-15-րդ տեղերը: Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը ռուս Ալեքսանդր Գրիշչուկն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում