Միջազգային

Ամերիկյան հեռուստաընկերությունը հրապարակել է ԱՄՆ նախագահների վարկանիշը

1 րոպեի ընթերցում

Ամերիկյան հեռուստաընկերությունը հրապարակել է ԱՄՆ նախագահների վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան C-Spanկաբելային հեռուստաընկերությունը հրապարակել է ԱՄՆ նախագահների վարկանիշային աղյուսակը, որը կազմվել է քաղաքագետների, պատմաբանների և այլ մասնագետների կողմից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, քվեարկության արդյունքներով առաջին հորիզոնականն է զբաղեցրել ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնը, երկրորդ ու երրորդ տեղերը ստացել են, համապատասխանաբար, Ջորջ Վաշինգտոնը և Ֆրանկլին Ռուզվելտը:

ԱՄՆ նախավերջին նախագահ Բարաք Օբաման այդ ցանկում զբաղեցրել է ընդամենը 12-րդ տեղը, սակայն ստացել է ավելի բարձր աստիճան՝ տնտեսական կարգավորման ոլորտում ծառայությունների համար: Միաժամանակ, մասնագետների գնահատականներով, Օբաման իրեն ամենավատն է դրսևորել Կոնգրեսի հետ փոխգործակցության հարցում և այդ պարամետրով նա հայտնվել է 39-րդ տեղում 43-ից:

Ավելի վատ ցուցանիշներ ունի Ջորջ Բուշ կրտսերը, ով զբաղեցրել է 33-րդ հորիզոնականը և բոլորից ամենավատն է դրսևորել արտաքին քաղաքականության հարցերում (41-րդ հորիզոնական):

ԱՄՆ առաջնորդների «հիթ շքերթ»-ի կազմմանը մասնակցել է ավելի քան 90 պատմաբան, ինչպես նաև ԱՄՆ հայտնի «ուղեղների կենտրոն»-ի փորձագետներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում