Տարածաշրջանային

Ադրբեջանում նավթամթերքների արտադրանքը նվազել է 10,2 տոկոսով

1 րոպեի ընթերցում

 Ադրբեջանում նավթամթերքների արտադրանքը նվազել է 10,2 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում 2017-ի հունվարին արտադրվել է 199,5 մլն մանաթի նավթամթերք: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:

Ադրբեջանի պետական վիճակագրության կոմիտեի հաղորդմամբ` այս ցուցանիշը 2016-ի հունվարի համեմատ 10,2 տոկոսով պակաս է:

Կոմիտեի տվյալներով` սպիտակ նավթի արտադրությունը նվազել է 7,9 տոկոսով, վառելանավթի արտադրությունը` 28,5 տոկոսով, դիզվառելիքի արտադրությունը` 17,5 տոկոսով:

Ադրբեջանական փորձագետները նավթամթերքների արտադրության նվազումը տնտեսության համար խիստ բացասական ազդակ են համարում:

Նրանց պնդմամբ՝ Ադրբեջանը պետք է կարողանա բավարարել իր նավթամթերքների ներքին պահանջը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում