Հայաստանում գործում են 35-ից ավելի արևային կայաններ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արդեն իսկ գործում են արևային 35-ից ավելի կայաններ տարբեր տների ու բիզնես կառույցների տանիքներին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայ Հարությունյանը:
«Եվս 2 արևային համակարգային կայան կառուցվում են 453 կվտ և 1 ՄՎտ հզորությամբ։ Արևային ջրատաքացուցիչների կիրառումը նույնպես նոր թափ է ստացել այս տարի։Հիմա հարցրեք ինքներդ ձեզ, թե ինչու դուք չեք օգտվում այս բարիքից։ Երբ տրամաբանական պատասխան ունենաք ասեք, քանի որ չօգտվելը անտրամաբանական է»,- գրել է Հարությունյանը:
Կարդացեք հոդվածը` English