Կյանքից հեռացել է գեղանկարիչ Ստեփան Անդրանիկյանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 89-րդ տարում փետրվարի 16-ին մահացել է գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Ստեփան Խաչատուրի Անդրանիկյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ստեփան Անդրանիկյանը ծնվել է 1927 թվականի օգոստոսի 20-ին, Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Մայկոպ քաղաքում: 1932 թվականին Անդրանիկյանների ընտանիքը փոխադրվել է Երևան։ 1947 թվականին ավարտել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1954 թվականին` Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը:

1954 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: 1971-82 թվականն եղել է մուլտֆիլմերի միավորման գեղարվեստական ղեկավարը, 1974-82 թվականներին Հայաստանի նկարիչների միության քարտուղարը, 1998 թվականից` թատրոնի և կինոյի բաժանմունքի նախագահը: 1980-86 թվականներին և 1999 թվականից դասավանդում էր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:

Նա է մի շարք գեղարվեստական ֆիլմերի բեմադրող նկարիչ է` «Հյուսիսային ծիածան» (1960 թ), «Տժվժիկ» (1961 թ.), «Ճանապարհ դեպի կրկես» (1963 թ.), «Նռան գույնը» (1969 թ.), «Երկունք» (1977 թ.), «Հուսո աստղը» (1978 թ.) և այլն: Ձևավորել է նաև մուլտֆիլմեր` «Արևի հարսնացուն» (1971 թ., բեմադրող ռեժիսոր, բեմադրող նկարիչ, սցենարի և մոնտաժի հեղինակ), «Վին պինգվին» (1972 թ,. բեմադրող ռեժիսոր), «Կար-չկար` մի ոզնի կար» (1977 թ., բեմադրող ռեժիսոր, նկարիչներ՝ Ստեփան Անդրանիկյան և Մ. Վաղարշյան), «Անընկճելին» (1981 թ., սցենարի համահեղինակ, բեմադրող ռեժիսոր) և այլն: Մուլտֆիլմերի համար մի քանի անգամ արժանացել է համամիութենական կինոփառատոնի մրցանակների: Գեղանկարչական աշխատանքներից են` «Ինքնանկար» (2002 թ.), «Սերգեյ Փարաջանով», «Սոս Սարգսյան» (2003 թ.) դիմանկարները և այլն:

1967 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2011 թվականին` ժողովրդական նկարչի կոչման, 2010 թվականին` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի:

Հայերեն Русский

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Օլիմպիադայում

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել

Ինտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձի

Սիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված