Սպորտ

Լևոն Արոնյանը կմասնակցի ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի Շարժայի փուլին

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը կմասնակցի ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի Շարժայի փուլին

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 18-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում կմեկնարկի ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի առաջին փուլը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շվեյցարական համակարգով անցկացվող մրցաշարին կմասնակցեն 18 շախմատիստ: Մրցաշարը բաղկացած կլինի 9 տուրից և կավարտվի փետրվարի 27-ին: Շարժայի փուլը առաջինն է ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարերի շարքում, իսկ ընդհանուր առմամբ «Գրան պրի»-ն բաղկացած է 4 մրցաշարերից, որոնք տեղի կունենան Շարժայում, Մոսկվայում, Ժնևում և Պալմա դե Մալյորկայում: «Գրան պրի»-ի ընդհանուր հաշվարկի առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին: ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի առաջին փուլին կմասնակցեն 18 շախմատիստներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում