Մեծ Սեւանն ամբողջությամբ հայտնվել է սառցե կապանքներում

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ,15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին օրերին Գեղարքունիքի մարզում գրանցված ցածր ջերմային ռեժիմի եւ բնակլիմայական այլ գործոնների ազդեցությամբ սառցե կապանքներում է հայտնվել Սեւանա լճի մեծ հատվածը՝ Մեծ Սեւանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, փետրվարի 15-ի դրությամբ սառցակալած է Մեծ Սեւանը, մասամբ՝ Փոքր Սեւանը: «Հայրավանքի տարածքից մինչեւ Սեւան ձգվող հատվածում լիճը դեռեւս ազատ է սառույցներից, թեեւ տեղ-տեղ առկա են ծավալվող ափասառույցներ: Եթե առաջիկա օրերին պահպանվեն ջերմային ցածր ռեժիմը եւ բնակլիմայական համապատասխան գործոնները, ապա լճի սառցակալումը կարող է լինել եւ ամբողջական, որը կարող է տեւել շաբաթներ կամ ամսից ավելի, ինչպես եղել է նախկին տարիներին՝ կախված կլիմայական ամենատարբեր ազդեցություններից»,- պատմեց Համբարձում Համբարձումյանը:

Սեւանի ափամերձ համայքների որոշ ղեկավարներ եւս հաստատեցին Մեծ Սեւանի սառցալման մասին տեղեկությունը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն English Русский