Սպորտ

Լևոն Արոնյանը կմասնակցի Ստավանգերի մրցաշարին

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը կմասնակցի Ստավանգերի մրցաշարին

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը կմասնակցի Ստավանգերի խոշոր միջազգային մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կազմակերպիչները հրապարակել են մրցաշարի 10 մասնակիցների անունները:

Մրցաշարում հանդես կգան աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը, ամերիկացիներ Ուեսլի Սոն, Ֆաբիանու Կարուանան, Հիկարու Նակամուրան, ռուսաստանցիներՎլադիմիր Կրամնիկը, Սերգեյ Կարյակինը, ֆրանսիացի Մաքսիմ Լագրավը, հնդիկ Վիշի Անանդը և Նիդեռլանդները ներկայացնող Անիշ Գիրին և Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը:

Միջազգային մրցաշարը կկայանա հունիսի 5-17-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում