Գերմանացի քանդակագործը ստեղծել է Լևոն Արոնյանի կիսանդրին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանացի հայտնի քանդակագործ Բերտրան Ֆրեյսլեբենը քանդակել է Հայաստանի շախմատի հավաքականի անդամ, շախմատային օլիմպիադաների եռակի հաղթող Լևոն Արոնյանի կիսանդրին:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ Ֆրեյսլեբենը պատմեց, թե ինչպես է ստեղծել ժամանակակից շախմատի առաջատարներից մեկի կիսանդրին: «Լևոնի հետ հանդիպումը հեշտ էր կազմակերպել, քանի որ երկուսս էլ ապրում ենք նույն քաղաքում` Բեռլինում: Նա հանդիպմանը եկավ հեծանվով, և անմիջապես էլ անցանք գործի: Նրա հետ հեշտ է աշխատելը: Լևոնը շատ ջերմ է և անմիջական»,-ասաց Ֆրեյսլեբենը:

Արոնյանի կյանքի ուղեկից, «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Արիանա Կաոիլին իր և Լևոնի անունից շնորհակալություն հայտնեց քանդակագործին աշխատանքի համար: «Լևոնը ներողություն խնդրեց, որ այսօր այստեղ չէ: Հայաստանում ամեն ինչ է ոգեշնչված, հայերն էլ ոգով ստեղծող ազգ են, Լևոնի խաղերը ևս ոգեշնչված են: Կցանկանայի ավելացնել, որ Լևոնը մեծ սիրով էր մասնակցում քանդակի ստեղծման աշխատանքներին: Լևոնի և իմ անունից կասեմ, որ արվեստը, շախմատը մեզ միշտ առաջ են մղում, և ունեն մեծ ոգի իրենց մեջ»,-կարևորեց Կաոիլին:

Քանդակը ստեղծվել է երկու օրվա ընթացքում: Այն բրոնզապատ կավից է:

Բերտրան Ֆրեյսլեբենը Գերմանիայում հայտնի քանդակագործ է, ստեղծել է Գերմանիայի մի շարք նախագահների քանդակները:

Քանդակագործը ցանկություն ունի այն տեղադրված տեսնել Հայաստանի շախմատի ակադեմիայում:

Հայերեն English

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն