Երևանյան բեսթսելեր 4/47. Ամենավաճառվածների ցանկում երկու նոր գիրք է ընդգրկվել
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Արփի Ոսկանյանի «Չի վաճառվում» ստեղծագործությունը: Գրքում տեղ գտած պատմվածքները 20 տարվա ժամանակահատված են ընդգրկում՝ ներկայացնելով հեղինակի անցած ճանապարհը ուշ պատանեկությունից մինչև միջին տարիք, այդ ճանապարհին տեղի ունեցած աշխարհայացքային, գեղագիտական, ոճական փոփոխությունները։ Միաժամանակ գրքում երևակվում է տվյալ ժամանակաշրջանի գրականության հետագիծը։
Ինչպես անցած, այնպես էլ այս շաբաթ Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» գիրքը երկրորդն է: Գրքում զետեղված է գրողի՝ առաջին անգամ հայերեն թարգմանված ամենահետաքրքիր ստեղծագործությունների մի փունջ: Թարգմանիչներն են Արա Առաքելյանը և Մարգարիտ Առաքելյանը:
Էդգար Հարությունյանի «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին»ժողովածուն չի զիջել իր դիրքերը և կրկին երրորդն է: Այն արդեն մի քանի շաբաթ է, ինչ չի լքում մեր ցանկը:
Չորրորդ հորիզոնականումիր դիրքերն է ամրապնդելՕսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը»ստեղծագործությունը: Այն Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհում ամենաընթերցվող գրքերից է։ Առաջին անգամ լույս է տեսել 1890թվականիհուլիսին անգլիական թերթերից մեկում։
Ամենավաճառվածների ցանկի հինգերորդ տեղում«Կեցության անտանելի թեթևություն»գիրքն է: ԱյնՄիլանԿունդերայիամենահայտնի վեպն է, որ խորհրդանշում է նաև 20-րդ դարի վեպի որակական նոր մակարդակը: Այն սիրո և մարդկային ոչ սովորական հարաբերությունների, պատմության ողբերգական մի ժամանակահատվածի մասին է՝ փիլիսոփայական ինքնատիպ խորհրդածություններով, որոնք վերաբերում են մարմնի և հոգու անհամատեղելի երկվությանը, իրական հնարավորություններին ու դրանց իրացման դժվարությանը:
Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան»ստեղծագործությունը բարելավել է իր դիրքերը և վեցերորդն է: Գիրքն ընթերցողին թույլ է տալիս ապրել կյանքերով, որոնք իրենը չեն: Բրունոյի և Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մարդիկ նորովի են ընկալում Հոլոքոսթը: Հերոսների հետագա ճակատագրի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաև գրքի վերջին էջը փակելուց շատ հետո, գործը ստիպում է այլ` թարմ հայացքով նայել կյանքի իրողություններին, նոր տեսանկյունից դիտարկել դրանք:
Ցանկի յոթերորդ հորիզոնականում նոր գիրք է ընդգրկվել:Մկրտիչ Արմենի «Երևան»էպոպեան խորհրդահայ գրականության ամենաինքնատիպ գործերից է, որ տարբեր հանգամանքների բերումով այնքան էլ ծանոթ չէ ընթերցասերների լայն շրջանակներին: Այն առաջին անգամ լույս է տեսել 1931 թվականին Մոսկվայում:
Սպենսեր Ջոնսոնի«Ո՞ւր է իմ պանիրը»ստեղծագործությունը, զիջել է իր դիրքերը և ութերորդ տեղում է: Գիրքը պատմություն է փոփոխության մասին: Ստեղծագործության չորս հերոսներն առերեսվում են փոփոխությանը, և յուրաքանչյուրըյուրօրինակ վարքագիծ է դրսևորում: ԴոկտորՍպենսեր Ջոնսոնըգրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը, սակայն, ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:
Ցանկ է վերադարձել և իններորդ հորիզոնականը զբաղեցրելՖյոդոր Դոստոևսկու «Պատմվածքներ»-ն ամփոփող ժողովածուն:
Ամենավաճառվածների ցուցակը եզրափակում է«Հուլունքախաղը», որը ՀերմանՀեսսեիվերջին մեծ վեպն է: Գիրքը ոչ միայն եզրափակում, այլև ամփոփում է գրողի անցած ճանապարհը՝ անդրադարձնելով նրա հոգեմտավոր որոնումների հարուստ պատմությունը՝ նոր ռոմատիկական փորձերից մինչև հասուն մոդեռնիստական ստեղծագործությունները:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նարեկ» (51-91-36), «Զանգակ» (23-26-49) գրախանութները, «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23), 7-րդ տաղավար-գրախանութը (077-24-54-81):
Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | Նոր | ![]() |
Արփի Ոսկանյան «Չի վաճառվում» |
Անտարես | 52 |
| 2 | 0 | ![]() |
Ստեֆան Ցվայգ «Ընտիր նովելներ» |
Բուկինիստ | 28 |
| 3 | 0 | ![]() |
Էդգար Հարությունյան «Նվիրելու արվեստը կան ձոն վարդին» |
Անտարես | 26 |
| 4 | 0 | ![]() |
Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը» |
Էդիթ պրինտ | 26 |
| 5 | +2 | ![]() |
Միլան Կունդերա «Կեցության անտանելի թեթևությունը» |
Անտարես | 22 |
| 6 | +2 | ![]() |
Ջոն Բոյն «Զոլավոր գիշերանոցով տղան» |
DirectMEDIA | 20 |
| 7 | Նոր | ![]() |
Մկրտիչ Արմեն «Երևան» |
Անտարես | 7 |
| 8 | -3 | ![]() |
Սպենսեր Ջոնսոն «Ու՞ր է իմ պանիրը» |
Էդիթ պրինտ | 6 |
| 9 | * | ![]() |
Ֆյոդոր Դոստոևսկի «Պատմվածքներ» |
Բուկինիստ | 5 |
| 10 | * | ![]() |
Հերման Հեսսե «Հուլունքախաղ» |
Անտարես | 5 |
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:









