Սիրիայում ռուսական օդուժի հարվածներից սպանվել է 3 թուրք զինվոր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի փոխանցմամբ` ռուսական ռազմական ինքնաթիռը շփոթմամբ հարվածներ է հասցրել 2016 թվականի օգոստոսի 24-ից «Եփրատի վահան» անունը կրող գործողության շրջանակներում Սիրիայում գտնվող թուրք զինվորների դիրքերին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberler.com-ը:

Ռուսական ինքնաթիռի հարվածների արդյունքում 3 թուրք զինվոր սպանվել է, 11-ը` վիրավորվել:

Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում է «Եփրատի վահան» անունը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում են Սիրիայի քրդերին:

Փետրվարի 9-ին թուրքական լրատվամիջոցները հայտնել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչների կողմից Սիրիայի հյուսիսում 5 թուրք զինվորի սպանվելու մասին:

«Եփրատի վահան» գործողության ընթացքում սպանված թուրք զինվորների թիվը հասել է 62-ի:

Հայերեն العربية English Русский

Ալեն Սիմոնյանը Գանձասարում Հիքմեթ Հաջիևի հայտարարություններից հետո հեռախոսազրույց է ունեցել նրա հետ

ՀՊՏՀ-ի կազմակերպած այս տարվա աշխատանքի տոնավաճառին մասնակցել է ավելի քան 70 գործատու

Վահագն Խաչատուրյանն ու Անդրեա Բարբարա Բումանն անդրադարձել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև դինամիկ զարգացող համագործակցության օրակարգին

Հայաստանում բժիշկների գործունեության համար լիցենզավորումը և քննությունը դառնում է պարտադիր՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի համադրելի չափանիշներով

Բելառուսը և ԱՄՆ-ն բանակցություններում մեծ առաջընթացի են հասել. Թրամփի բանագնաց

ՄԻՊ աշխատակազմում իրավասու մարմինների հետ քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների կազմակերպման հարցերը

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը

ԵՄ-ն ցանկանում է նոր ՀՕՊ համակարգեր մշակել. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Վրաստանի դեսպանը քննարկել են երկկողմ կապերին վերաբերող հարցեր

Ֆոն դեր Լայենը ԵՄ-ին կոչ է արել աշխատել հակառուսական պատժամիջոցների շրջանցման միջոցների վրա