Միջազգային

Լապշինի արտահանձումը կանխելու համար ՌԴ-ն աշխատել է իսրայելցիների հետ. Բելառուսում ՌԴ դեսպան

2 րոպեի ընթերցում

Լապշինի արտահանձումը կանխելու համար ՌԴ-ն աշխատել է իսրայելցիների հետ. Բելառուսում ՌԴ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բլոգեր Ալեքսանդր Լապշինը կարող էր փոխանցվել Ռուսաստանին կամ Իսրայելին, եթե նրա նկատմամբ այդ երկրներում քրեական գործեր հարուցված լինեին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ի հետ զրույցում նման դիտարկմամբ է հանդես եկել Բելառուսում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Սուրիկովը:

«Մեր հյուպատոսական ծառայությունն աշխատել է իսրայելցիների հետ: Նրան կարելի էր հանձնել Ռուսաստանին ըստ համաձայնագրի, սակայն մենք նրա դեմ հարուցված քրեական գործ չունենք: Այսինքն` մեր Գլխավոր դատախազությունը պետք է քրեական գործ հարուցեր, որի դեպքում նրան, ամենայն հավանականությամբ, կարտահանձնեին Ռուսաստանին, այլ ոչ թե Ադրբեջանին»,- նշել է դեսպան Սուրիկովը:

Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավորդատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում