Տարածաշրջանային

ԻՊ հարձակման հետևանքով թուրքական բանակում նոր կորուստներ են գրանցվել

1 րոպեի ընթերցում

ԻՊ հարձակման հետևանքով թուրքական բանակում նոր կորուստներ են գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հարձակվել է Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողությունն իրականացնող թուրքական զինված ուժերի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Դողան» գործակալությունը:

Հարձակման հետևանքով սպանվել է երկու թուրք զինվոր, 15-ը վիրավոր են:

Թուրքիայի զինված ուժերից հայտնել են, որ գործողությունների ընթացքում ոչնչացվել է ԻՊ 58 անդամ: Բացի այդ, թուրքական կողմը հայտնում է, որ էլ-Բաբ շրջանում իրենց վերահսկողության տակ են առնվել ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ:

Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում է «Եփրատի վահան» անունը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում են Սիրիայի քրդերին:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում