Սպորտ

Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour մրցաշարին

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour մրցաշարին

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour մրցաշարին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Արոնյանը կփոխարինի Վլադիմիր Կրամնիկին, ով հրաժարվել է մասնակցել հեղինակավոր այս մրցաշարին: Բացի Լևոն Արոնյանից՝ մրցաշարին իրենց մասնակցությունը կբերեն նաև Ուեսլի Սոն, աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը, Ֆաբիանու Կարուանան, Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Լագրավը, Սերգեյ Կարյակինը, Վիշի Անանդը և Յան Նեպոմնյաշչին:

Grand Chess Tour առաջին մրցաշարը տեղի կունենա Փարիզում հունիսի 19-26-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում