Տարածաշրջանային

Մերկելն Անկարայում կբարձրացնի մարդու իրավունքների ոտնահարման հարցը

1 րոպեի ընթերցում

Մերկելն Անկարայում կբարձրացնի մարդու իրավունքների ոտնահարման հարցը

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով նախատեսում է փետրվարի սկզբին այցելել Թուրքիա, այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ հանդիպումների ժամանակ բարձրացնելու է մարդու հիմնարար ազատությունների ու իրավունքների ոտնահարման հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով գերմանական Deutsche Welle-ն, այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շթեֆեն Զայբերտը:

Նա հիշեցրել է, որ մամուլի ազատությունը գերմանական կառավարության համար ժողովրդավար իրավական պետության կարևոր բաղադրիչ է:

Զայբերտը տեղեկացրել է նաև, որ Մերկելի այցի ժամանակ քննարկման կարևոր թեմաներից են լինելու ԵՄ-Թուրքիայի փախստականների հարցով համաձայնությունը, ինչպես նաև թուրք-գերմանական երկկողմ հարաբերությունները: Գերմանիայի կանցլերը կայցելի նաև մեջլիս:

Թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականի տվյալներով` այցի շրջանակում Մերկելը հատուկ պահանջել է հանդիպում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպմանը նա ցանկանում է տեղեկանալ կուսակցության կալանավորված անդամների, այդ թվում և համանախագահների վիճակի մասին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում