Life

Քիմ Քարդաշյանը ցուցմունքներ Է տվել Փարիզում իրեն կողոպտելու գործով

2 րոպեի ընթերցում

Քիմ Քարդաշյանը ցուցմունքներ Է տվել Փարիզում իրեն կողոպտելու գործով

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հեռուստաաստղ եւ ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը Նյու Յորքում ցուցմունքներ Է տվել Փարիզում իրեն կողպտելու գործով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 1-ին հայտնել Է TMZ ինտերնետ-ռեսուրսը:

Նրա տվյալներով՝ Քարդաշյանի հետ հանդիպմանը մասնակցել Է գործը քննող դատավորը, որը Ֆրանսիայից հատուկ ժամանել Է ԱՄՆ: Ինչպես նշում Է հրատարակությունը, աստղին ցուցադրվել են ենթադրյալ կողոպտիչների լուսանկարները: Կարողացել Է արդյոք Քարդաշյանը հաստատել նրանց անձերը, չի հաղորդվում:

2016 թվականի սեպտեմբերին ամերիկացի հեռուստաաստղը ժամանել Էր Փարիզ՝ ներկա գտնվելու Նորաձեւության շաբաթին: Լույս հոկտեմբերի 3-ի գիշերը նրա հյուրանոցային համար են ներխուժել զինված կողոպտիչներ: Նրանք կապկպել են Քարդաշյանին եւ նրան տարել լոգարան, իսկ հետո հեռացել են հյուրանոցից՝ իրենց հետ տանելով ավելի քան 11 մլն դոլար գումարի թանկարժեք իրեր:

Ավելի ուշ կողոպտման գործով հետաքննության մեջ գտնվող կասկածյալները խոստովանել են, որ վերաձուլել ու վաճառել են նրանից հափշտակված գրեթե բոլոր թանկարժեք իրերը: Անխաթար Է մնացել միայն 4 մլն դոլար արժողությամբ նշանի մատանին:

Այն ցուցմունքների համաձայն, որոնք տվել Է հանցագործության ենթադրյալ մասնակիցներից մեկը՝ 60-ամյա Օմար Այթ Քեդաշը՝ ծեր Օմար մականվամբ, իրենք մեկնել են Բելգիայի Անտվերպեն քաղաք՝ ավարը վաճառելու թանկարժեք իրերի ընդհատակյա շուկայում: Սակայն երկյուղում Էին, որ ոսկերիչները կճանաչեն Քարդաշյանի զարդերը , ուստի որոշել են վերաձուլել դրանք: «Ընդամենն ստացվել Է 800 գրամից փոքր-ին ավելի»,-հայտարարել Է կասկածյալը: Ընդսմին կասկածյալները չեն փորձել իրացնել 20 կարատանոց ադամանդով նշանի մատանին. նրանք վախենում Էին, որ աչքի ընկնող քարը կմատնի իրենց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում