Life

Քիմ Քարդաշյանին հարցաքննել են Թրամփի որոշման դեմ արված գրառման պատճառով

2 րոպեի ընթերցում

Քիմ Քարդաշյանին հարցաքննել են Թրամփի որոշման դեմ արված գրառման պատճառով

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հեռուստաշոուների աստղ Քիմ Քարդաշյանի մասնավոր ինքնաթիռը խուզարկվել է ներգաղթի ոստիկանության կողմից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բրիտանական Daily Mail-ը գրում է, որ կատարվածը կապված է օրեր առաջ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանագրի հետ, որով մի շարք մուսուլմանական երկրների քաղաքացիներին արգելվում էր մուտքն ԱՄՆ:

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը մասնավոր ինքնաթիռվ վերադարձել էր Կոստա Ռիկա կատարած 4-օրյա ճամփորդությունից, երբ ինքնաթիռ են մտել մաքսային պաշտոնյաները: Վերջիններս հարցաքննել են Քիմին և նրա ընտանիքին, ինչից հետո տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են նրանք իջել ինքնաթիռից:

Լրատվամիջոցը նշում է, որ կատարվածը տեղի է ունեցել մի քանի օր անց այն բանից հետո, երբ Քիմ Քարդաշյանը սոցիալակայան ցանցի իր էջի միջոցով տարածել էր վիճակագրություն` պատասխանելով Թրամփի կողմից մտցված արգելքին: Քարդաշյանը թվիթերյան իր միկրոբլոգի միջոցով տարածած լուսանկարով ցույց էր տվել, որ տարեկան միայն 2 ամերիկացի է սպանվում «իսլամիստ ջիհադիստ ներգաղթյալների» կողմից, իսկ ավելի քան 11 հազարը սպանվում են հենց ամերիկացիների հրազենային բռնության պատճառով:

Daily Mail-ը հիշեցրել է, որ Քարդաշյանների ընտանիքը Հայաստանից ներգաղթածների չորրորդ սերունդն են և հպարտությամբ են խոսում իրենց պատմության մասին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում