Հասարակական

«Momondo» միջազգային որոնողական համակարգը ճանաչել է Երևանը որպես 2017թ. զբոսաշրջային մատչելի քաղաք

1 րոպեի ընթերցում

«Momondo» միջազգային որոնողական համակարգը ճանաչել է Երևանը որպես 2017թ. զբոսաշրջային մատչելի քաղաք

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանը, որպես զբոսաշրջային գրավիչ և յուրօրինակ քաղաք, մշտապես հայտնվում է միջազգային տպագիր և էլեկտրոնային մամուլի ուշադրության կենտրոնում: Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնից տեղեկացնում են, որ բրիտանական հայտնի www.momondo.co.uk որոնողական համակարգը Երևանը ներառել է 2017թ. մատչելի զբոսաշրջային քաղաքների շարքում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հոդվածում առանձնացվել են տարվա 12 ամիսների համար այցելության նախընտրելի քաղաքները: Երևան այցելելու համար խորհուրդ է տրվում ընտրել հունիս ամիսը: Նախընտրելի և մատչելի քաղաքների շարքում են հայտնվել նաև Բուլղարիայի Սոֆիա, ԱՄՆ Տեխաս նահանգի Սան Անտոնիո, Իռլանդիայի Բելֆաստ, Ուկրաինայի Լվով, Հունաստանի Կալամատա քաղաքները և այլն:

Հեղինակները Երևանում պարտադիր այցելության վայրերից նշել են Հյուսիսային պողոտան, Օպերայի շրջակայքն ու Հանրապետության հրապարակը, ուր այցելուները կարող են հիանալ յուրօրինակ պարող շատրվաններով:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում