Տարածաշրջանային

Թուրքիայում կալանավորվել է քրդամետ կուսակցության ևս մեկ պատգամավոր

2 րոպեի ընթերցում

Թուրքիայում կալանավորվել է քրդամետ կուսակցության ևս մեկ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Մերալ Դանըշ Բեշթաշը կալանավորվել է ահաբեկչության դեմ տավող հետաքննության շրջանակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Բեշթաշը մեղադրվում է «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» մեջ:

Հունվարի 30-ին ձերբակալվել էին կուսակցության անդամ երկու պատգամավոր ևս` կուսակցության խոսնակ Այհան Բիլգենը և Լեզգին Բոթանը: Վերջինս ցուցմունք տալուց հետո ազատ էր արձակվել:

Նույն օրն ազատ էր արձակվել նաև 2016 թվականի նոյեմբերից կալանավորված պատգամավոր, կուսակցության մեջլիսի խմբակցության փոխնախագահ Իդրիս Բալուքենին:

Իդրիս Բալուքենի ազատ արձակմամբ շարունակում են կալանավորված մնալ մեջլիսում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ 59 պատգամավորից 10-ը: Նրանց շարքում են կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև խորհրդարանական խմբակցության երկու ղեկավարները: Նրանք ևս մեղադրվում են «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեջ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում