Շարունակվում են Երևանում մուրացկանությամբ զբաղվողներին բնականոն կյանքի վերադարձնելու նախաձեռնությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակում են մուրացկանությամբ զբաղվողների հայտնաբերման, նրանց սոցիալական և տարատեսակ այլ աջակցություն ցուցաբերելու աշխատանքները: Նախկինում հայտնաբերված, մուրացկանությամբ զբաղվող 37 երեխաներից 21-ը բնակվում է մայրաքաղաքում: Ըստ այդմ, պատասխանատուների կողմից վերահսկողություն է իրականացվում նաև նրանց ընտանիքների նկատմամբ: Երեխաները հաճախում են դպրոց, իսկ նրանցից 3-ը գտնվում են ՀՕՖ-ի հովանու ներքո: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մուրացկանությամբ զբաղված և հայտնաբերված չափահաս քաղաքացիներին ևս քաղաքապետարանը տրամադրում է համակողմանի աջակցություն: Հետագայում մուրացկանության երևույթը կանխելու նպատակով նրանց ընտանիքների հետ որոշակի միջոցառումներ են իրականացնում նաև վարչական շրջանները: Ըստ այդմ էլ ընտանիքների մի մասը հաճախում է բարեգործական ճաշարաններ:

2017թ. հունվարին հայտնաբերվել է մուրացկանությամբ զբաղվող երկու անձ: Նրանցից մեկը տեղափոխվել է անօթևանների ժամանակավոր կացարան, իսկ 2-րդ անձի վերաբերյալ, ով Արարատի մարզի բնակիչ է, տեղեկատվություն է տրամադրվել Արարատի մարզպետարանին:

Հայերեն العربية

Սուրեն Պապիկյանն ու Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը քննարկել են Հայաստան-Հնդկաստան ռազմատեխնիկական գործակցությանը վերաբերող հարցեր

Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ

Ավելի քան 200 միլիոն դրամ արժողությամբ գույքն ապօրինի օտարելու գործով Արմեն Աշոտյանի և ևս 2 անձանց մասով նախաքննությունն ավարտվել է

Կոնգոյում էբոլայի ներկայիս բռնկումը դարձել է ամենամահաբերը երկրի պատմության մեջ

Քուշները ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաների հետ հանդիպումից հետո ժամանել է Իսրայել՝ Նեթանյահուի հետ բանակցությունների

Նաիր Տիկնիզյանը կարող է տեղափոխվել հունական «Օլիմպիակոս»

Բելգիայի հայտնի հայերը. ինչպես դուդուկը Վարդան Հովհաննիսյանին հասցրեց Եվրոպայի բեմեր

Ութ երկրի ԱԳ նախարարներ Իսրայելին մեղադրել են Գազայի շուրջ խաղաղության ծրագիրը խափանելու համար

Կալասը հայտարարել է աշնանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների «ամենամասշտաբային» փաթեթի մասին

ՇՎՏՄ-ն կրկին թերլիցքավորում է արձանագրել «ԴԱՎՈ ՕԻԼ»-ի գազալցակայանում