«Զորաց քարեր» հնագիտական բնակատեղիում պեղումների ժամանակ ապակե ապարանջան է հայտնաբերվել

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զորաց քարեր» հնագիտական բնակատեղիի պեղումների ժամանակ 2016 թվականին գտնվել են մեծ քանակությամբ խեցեղենի բեկորներ, երկաթից պատրաստված զենքերի եւ աշխատանքային գործիքների մնացորդներ: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը՝ առանձնացնելով հատկապես դամբարանի պեղումների ժամանակ 11-13-րդ դարերով թվագրվող ապակե ապարանջանը: «Պարզվում է, որ այդ դարերում, երբ Բագրատունիների անկումից հետո բավական ծանր իրավիճակ էր Հայաստանում, այս մեծ դամբարանները մոնղոլ-թաթարների, սելջուկների արշավանքների ժամանակ որպես գաղտնարաններ են ծառայել մարդկանց համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նա:

Փիլիպոսյանի խոսքով` Կենտրոնական դամբարանից, որը շահարկվում էր որպես աստղադիտարան, 4-ից ավելի սալեր են դուրս եկել: «Այս բոլոր գտածոները խոսում են այն մասին, որ հուշարձանը երկաթի դարի կառույց է, որի պեղումները նախատեսվում է շարունակել նաեւ 2017 թվականին»,-ասաց Փիլիպոսյանը՝ հույս հայտնելով, որ «Զորաց քարեր»-ի եւ դամբարանադաշտում, եւ բնակատեղիում առաջիկայում շատ ավելի կոնկրետ փաստեր կունենանք:

ՀՀ կառավարության 2009թ. կայացված որոշմամբ «Զորաց քարեր» հնագիտական բնակատեղին արգելոց-մասնաճյուղի կարգավիճակով ներառվել է ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմում, իսկ 2010 թ. դեկտեմբերի 2-ի որոշմամբ` «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքը սահմանվել է 50 հեկտար:

Հուշարձանը XX դ. սկզբից ժամանակ առ ժամանակ ենթարկվել է ոչ պարբերական հետազոտությունների: Այստեղ աշխատել են Ստեփան Լիսիցյանը (1920-ական թթ.), Մորուս Հասրաթյանը (1950-60-ական թթ.), Օնիկ Խնկիկյանը (1970-80-ական թթ.), Գրիգոր Արեշյանը (1980-90-ական թթ.): Նյութերի մի մասը հանձնվել է Սիսիանի երկրագիտական թանգարանին:

Հետագա տարիներին հուշարձանի տարածքում պեղումներ և ուսումնասիրություններ չեն իրականացվել, և միայն 2013 թ. ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և ՀՀ ԿԳ նախարարության գիտության պետական կոմիտեի կողմից 2013թ. հաստատված տարեկան 3,0 մլն գումարի չափով ֆինանսավորվող «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց մասնաճյուղի զարգացման նպատակային ծրագրի շրջանակում 2014 թվականից վերստին սկսվել են այստեղի պեղման և ուսումնասիրության աշխատանքները (ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբ, ղեկավար՝ պատմ. գիտ. դոկտոր Աշոտ Փիլիպոսյան): Այդ ծրագրով իրականացվում են ոչ միայն հուշարձանի պեղման և բացված տեղամասերի ծածկման, այլ նաև հուշարձանին վերաբերող նյութերի հավաքման, մշակման, պեղված տարածքի չափագրման, հայտնաբերված հնագիտական արժեքների վերականգնման ու ամրակայման աշխատանքները:

2014թ. իրականացվել են արգելոցի տարածքի (50 հա) սահմանների ճշգրտման և նշահարման աշխատանքներ, ինչի համար հատկացվել է 600.0 հազ. դրամ: Նույն տարում ցանկապատվել է արգելոցի տարածքի մի մասը՝ 1350 մ երկարությամբ: Երթևեկությունը և զբոսաշրջային ավտոբուսների երթերը կարգավորելու համար հուշարձանի պահպանական գոտու մուտքի մոտ իրականացվել են ավտոկայանատեղիի, թանգարանի շենքի և վարչատնտեսական մասի նախապատրաստման, հողի հարթեցման աշխատանքներ:

Հայերեն العربية English

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ ԵՄ բյուջեն այս տարի լուրջ մարտահրավեր է․ BTA

Լոնդոնում նշել են Մեծ Բրիտանիայի անվիճելի ինքնիշխանությունը Ֆոլկլենդյան կղզիների նկատմամբ

Մարդուն առևանգելու, սպանության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթով 2 անձ ձերբակալվել է, կատարվել են տասնյակից ավելի խուզարկություններ

Ոսկերիչների փողոցը ժամանակավորապես փակ կլինի

Սեպտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

«Մի գդալ սեր». երբ կինոն, խոհարարությունն ու հայկական արտադրանքը միավորվում են մեկ պատմության մեջ

Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​շփումների պահպանման մասին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել է

Քըրք Քըրքորյան 27/7 հասցեում գտնվող «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ն տուգանվել է

Եմենի կառավարական ուժերը տարածքներ են կորցրել հութիների հետ բախումների հետևանքով