Տարածաշրջանային

Թուրքիայում ձերբակալվել է քրդամետ կուսակցության ևս մեկ պատգամավոր

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում ձերբակալվել է քրդամետ կուսակցության ևս մեկ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձերբակալվել է Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության՝ Վանից ընտրված պատգամավոր Նադիր Յըլդըրըմը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

Ձերբակալությունը տեղի է ունեցել Դիարբեքիրի դատարանում, որտեղ պատգամավորը հետևում էր կուսակցության մեկ այլ կալանավորված պատգամավոր Իդրիս Բալուքենի դատական նիստի ընթացքին:

Թուրքական լրատվամիջոցները չեն հստակեցնում, թե որ գործի շրջանակում է տեղի ունեցել ձերբակալությունը:

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ 59 պատգամավորից 11-ը կալանավորված են: Նրանց շարքում են կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև խորհրդարանական խմբակցության երկու ղեկավարները: Նրանք ևս մեղադրվում են «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեջ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում