Սպորտ

Լևոն Արոնյանը 4-րդն է Տատա Սթիլ մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը 4-րդն է Տատա Սթիլ մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը 4-րդն է Տատա Սթիլ մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նիդեռլանդներում ավարտված Տատա Սթիլ միջազգային խոշոր մրցաշարում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 13 հնարավորից հավաքեց 7,5 միավոր և զբաղեցրեց 4-րդ տեղը: Վերջին տուրում Արոնյանը պարտվեց Դիտրի Անդրեյկինին:

Մրցաշարի հաղթող դարձավ ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն, ով հավաքեց 9 միավոր: Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը երկրորդն էր, իսկ եռյակի վերջում հնդիկ Ադհիբան է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում