Սպորտ

Հաճելի է հաղթանակ տոնել մի համերգասրահում, որտեղ նվագել են մեծագույն երաժիշտները. Լևոն Արոնյան

1 րոպեի ընթերցում

Հաճելի է հաղթանակ տոնել մի համերգասրահում, որտեղ նվագել են մեծագույն երաժիշտները. Լևոն Արոնյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատային աշխարհի առաջատարներից մեկը՝ Լևոն Արոնյանը խոսել է Ռիչարդ Ռապորի դեմ տոնած հաղթանակի մասին:

«Անշուշտ, հրաշալի է խաղալ Հարլեմի ֆիլհարմոնիկ համերգասրահում: Հաճելի է հաղթանակ տոնել մի համերգասրահում, որտեղ նվագել են մեծագույն երաժիշտները: Հուսով եմ, որ ապագայում էլ նման հնարավորություն կունենամ, թեպետ արդեն փորձ ունեի և խաղացել եմ Երևանի Օպերայում: Հարկավոր է, որ սկզբնախաղում բավականաչափ զգոն լինես, իմ կարծիքով, Ռիչարդը մի քանի սխալ քայլ կատարեց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Արոնյանը:

Տատա Սթիլ մրցաշարի 10-րդ տուրից հետո Լևոն Արոնյանը 6 միավորով կիսում է 2-6-րդ տեղերը: Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Ռադոսլավ Վոյտաշեկը:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում