Տարածաշրջանային

ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը Թուրքիան ահաբեկչական խմբավորումների երաշխավոր է անվանել

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը Թուրքիան ահաբեկչական խմբավորումների երաշխավոր է անվանել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպությունում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆերին Աստանայում խստորեն քննադատել է Թուրքիային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Սիրիայի հարցով Աստանայի բանակցությունների շրջանակում Ղազախստանում գտնվող Ջաֆերին հանդիպման ընդմիջման ընթացքում պատասխանել է լրագրողներից մեկի հարցին` ուղղված թուրք-սիրիական հարաբերություններին` ասելով, որ պաշտոնական Անկարան օգնում է «ահաբեկչական խմբավորումներին»:

«Թուրքիան զինված ահաբեկչական խմբավորումների երաշխավորն է, քանի որ նրանց գործատուներից է»,- հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը, ով նշել է, որ Աստանա են եկել հաջողություն գրանցելու նպատակով:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում