Սպորտ

Պարտությունից հետո ես միշտ էլ լավ եմ խաղում. Լևոն Արոնյան

1 րոպեի ընթերցում

Պարտությունից հետո ես միշտ էլ լավ եմ խաղում. Լևոն Արոնյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը խոսել է Անիշ Գիրիի դեմ տոնած հաղթանակի մասին:

«Խաղին նախապատրաստվելիս չէի էլ կարծում, որ սևերը նման վատ դիրք կստանան: Ինձ համար Անիշի խաղը անտրամաբանական էր: Պարտությունից հետո ես միշտ էլ լավ եմ խաղում: Սկսում եմ ինքնաքնադատությամբ զբաղվել և լիահույս եմ, որ Կարյակինի հետ պարտիան ինձ սթափեցրեց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Արոնյանը:

Տատա Սթիլ մրցաշարի 8-րդ տուրից հետո Արոնյանը 4,5 միավորով 5-րդ տեղում է: Առաջատարը 5,5 միավորով Ուեսլի Սոն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում