Չինաստանի բնակչության թվաքանակը հասել է 1,38 միլիարդի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի բնակչության թվաքանակը 2016 թվականի վերջի դրությամբ կազմել Է 1 մլրդ 382 մլն 271 հազար, ինչը 8 միլիոնով ավելի Է 2015 թվականի ցուցանիշից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս տվյալները հրապարակել Է ՉԺՀ-ի պետական վիճակագրական վարչությունը:

Այս թվի մեջ չեն մտնում Սյանգանի (Հոնկոնգ) եւ Աոմենի (Մակաո), Թայվանի հատուկ վարչական շրջանների բնակիչները, ինչպես նաեւ արտասահմանում ապրող չինացիները: Զեկույցում ասված Է, որ անցյալ տարվա ընթացքում երկրում ծնվել Է 17,8 մլն մարդ, իսկ բնակչության բնական աճը կազմել Է 5,86 տոկոս, ինչը 0,9 տոկոսային կետով բարձր Է 2015 թվականի ցուցանիշից:

16-ից մինչեւ 60 տարեկան աշխատունակ բնակչության թվականակը 2016 թվականի վերջի դրությամբ կազմել Է 907,47 մլն՝ ընդհանուր բնակչության 65,6 տոկոսը: Չինաստանում վերջին տարիներին նկատվում Է բնակչության արագ ծերացում: Վերջին տվյալները ցույց են տալիս, որ ներկայում ՉԺՀ-ում բնակվում Է 60-ից բարձր տարիքի ավելի քան 230 մլն մարդ, ինչը կազմում Է երկրի բնակչության ընդհանուր թվաքանակի 16,7 տոկոսը:

Բնակչության սրընթաց ծերացման խնդիրն իշխանություններին հարկադրեց 2013 թվականին վերանայել «մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականությունը: Նոր կանոնների համաձայն՝ այժմ թույլատրված Է երկրորդ երեխան ունենալ այն ընտանիքներում, որտեղ ամուսինն ու կինը իրենց ծնողների միակ երեխաներն են եղել: Ավելի վաղ երկրորդ երեխան ունենալու իրավունք ստանալու համար ամուսինները պետք Է միակ երեխաները լինեին իրենց ընտանիքում:

Չինաստանում պահպանվում Է նաեւ գենդերային անհամամասնության խնդիրը: Ըստ վերջին տվյալների, 2016 թվականի վերջի դրությամբ երկրում արական սեռի բնակչության թվաքանակը կազմել Է 708,15 մլն, իսկ իգական սեռինը՝ 674,56 միլիոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Սլովակիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը չեղարկել է Պարսից ծոցի երկրներ ճանապարհորդելու վերաբերյալ նախազգուշացումը

Տիգրան Մկրտչյանը կարևորել է հայկական գյուղատնտեսական մթերքների արտահանման շուկան դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությունը

Ճապոնական յակիշիմե կերամիկայի ավանդույթը՝ Երևանում. Հայաստանի պատմության թանգարանում յուրահատուկ ցուցահանդես բացվեց

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իրականացվելու են ծառերի սրսկման աշխատանքներ

Հենրիխ Մխիթարյանը հանդիպեց «Փյունիկ» ակադեմիայի սաների հետ

Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորին

ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղի զարգացման նոր հայեցակարգին

Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը նվաճեց Դևիսի գավաթի 3-րդ ենթախմբի ուղեգիր

ՀՀ-ի համար ամենաէականը տարբեր ուղղություններով ինտեգրման կարողությունների զարգացումն է․ Երևանում կայացավ հայ-բելգիական քննարկում