Սպորտ

Լևոն Արոնյանը` Տատա Սթիլում իր առաջին հաղթանակի մասին

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը` Տատա Սթիլում իր առաջին հաղթանակի մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն անդրադարձել է Տատա Սթիլ մրցաշարում տոնած առաջին հաղթանակին:

«Վերջապես ես երջանիկ եմ: Մրցաշարերում, որոնք երկար են, նշանակություն չունի, թե ինչպես ես մեկնարկում, դու միշտ կարող ես վերագտնել քո խաղը: Ես նշանակություն չեմ տալիս, թե ում եմ հաղթել, կարևորը հաղթելն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Արոնյանը:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց Տատա Սթիլ մրցաշարում: Մրցաշարի 5-րդ տուրում նա խաղում էր առաջատար Պավել Էլյանովի հետ: Սև խաղաքարերով խաղացող հայ գրոսմայստերը 37-րդ քայլում Էլյանովին ստիպեց անձնատուր լինել: Հաջորդ տուրում Արոնյանը կխաղա աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Այժմ Արոնյանը 3 միավորով 4-րդ տեղում է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում