Երևանյան բեսթսելեր 4/44. Ամենավաճառվածների ցանկում երեք նոր գիրք է ընդգրկվել

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում էԷրիխ Ֆրոմի «Սիրելու արվեստը»ստեղծագործությունը:Այս դասական գործում հայտնի հոգեվերլուծաբան և սոցիալական փիլիսոփա Էրիխ Ֆրոմը բացահայտում է սերը իր բոլոր կողմերով. ոչ միայն ռոմանտիկ սեր, որում արմատավորվել են կեղծ հայեցակարգեր և վեհ սպասումներ, այլ նաև եղբայրական սեր, էրոտիկ սեր, սեր սեփական անձի, Աստծո հանդեպ և ծնողական սեր:

Երկրորդ հորիզոնականում նոր գիրք է հայտնվել: Լեհ գրողՀենրիկ Սենկևիչի «Առանցդավանանքի»վեպը գրվել է 1891 թվականին։ Վեպի հրատարակումից հետո Սենկևիչն ավելի հայտնի դարձավ: Վեպի վերաբերյալ դրական արձագանքներ են հրապարակել Վլադիսլավ Կարենինը «Վեստնիկ Եվրոպի» ամսագրում 1891 թվականին։ Բարձր գնահատական է տվել նաև Ա. Վոլինսկին «Կիևսկայա ստարինա» ամսագրում։

Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ»գիրքն այս շաբաթ կրկին երրորդ հորիզոնականում է: Գրքում զետեղված են գրողի ամենահետաքրքիր ստեղծագործությունները, որոնք միշտ էլ ժողովրդականություն են վայելել:

Ամենավաճառվածների ցանկի չորրորդ տեղումՄարկԱրենի«Այնտեղ,որտեղծաղկումենվայրիվարդեր»անատոլիական պատմությունն է: Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն ստեղծագործությունն է, որտեղ նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է:

«Ո՞ւր է իմ պանիրը»ստեղծագործությունը զիջել է իր դիրքերը և հայտնվել հինգերորդ հորիզոնականում: Գիրքը պատմություն է փոփոխության մասին, որի գործողությունները ծավալվում են լաբիրինթոսում, որտեղ չորս հերոսներ առերեսվում են փոփոխությանը և յուրաքանչյուրը յուրօրինակ վարքագիծ է դրսևորում: Դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: ԴոկտորՍպենսեր Ջոնսոնըգրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը, սակայն, ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:

Վեցերորդ հորիզոնականում էՋոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան»ստեղծագործությունը:

Գիրքն ընթերցողին թույլ է տալիս ապրել կյանքերով, որոնք իրենը չեն: Բրունոյի և Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մարդիկ նորովի են ընկալում Հոլոքոսթը: Վիպակի ավարտի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաև գրքի վերջին էջը փակելուց շատ հետո, գործը ստիպում է այլ` թարմ հայացքով ու տեսանկյունից նայել կյանքի իրողություններին:

ԼուսանկարիչԷդգար Հարությունյանի «Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին»ժողովածուն, մնալով առաջատարների խմբում, զիջել է դիրքերը և զբաղեցրել յոթերորդ հորիզոնականը:

Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը»ստեղծագործությունը կտրուկ զիջել է իր դիրքերը՝ հայտնվելով ութերորդ տեղում: Այն Ուայլդի միակ հրատարակված վեպն է, որն աշխարհի ամենաընթերցվող գրքերից է։ Առաջին անգամ լույս է տեսել է1890թվականիհուլիսին անգլիական թերթերից մեկում։

Ցանկ է վերադարձելՋորջՕրուելի«1984», որն այս անգամ իններորդն է: Այն լույս էտեսել Անտարես» հրատարակչության«Արգելված գրքեր»մատենաշարով: Գիրքը մինչև օրս բազմաթիվ երկրներում նման պիտակ է կրում:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում էՊաուլուԿոելյուի«Վերոնիկանորոշումէ մեռնել»վիպակը: Այն հեղինակի ամենահայտնի ու մեծ աղմուկ հանած ստեղծագործություններից է: Այն պատմություն է մարդու մասին, ով որոշելով մեռնել, այնուամենայնիվ, մահվան հանդեպ դրսևորում է ապրելու աննկարագրելի կամք՝ ապացուցելով, որ ապրած յուրաքանչյուր օր հրաշք է: Պորտուգալերենից թարգմանել է Աննա Մարությանը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նարեկ» (51-91-36), «Զանգակ» (23-26-49) գրախանութները, «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23), 7-րդ տաղավար-գրախանութը (077-24-54-81):

Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 Նոր

Էրիխ Ֆրոմ

«Սիրելու արվեստը»

Էդիթ պրինտ 59
2 Նոր

Հենրիկ Սենկևիչ

«Առանց դավանանքի»

Էդիթ պրինտ 40
3 0

Ստեֆան Ցվայգ

«Ընտիր նովելներ»

Բուկինիստ 35
4 +2

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 28
5 -3

Սպենսեր Ջոնսոն

«Ու՞ր է իմ պանիրը»

Էդիթ պրինտ 25
6 Նոր

Ջոն Բոյն

«Զոլավոր գիշերանոցով տղան»

DirectMEDIA 20
7 -2

Էդգար Հարությունյան

«Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին»

Անտարես 19
8 -7

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ պրինտ 19
9 *

Ջորջ Օրուել

«1984»

Անտարես 7
10 *

Պաուլու Կոելյու

«Վերոնիկան որոշում է մեռնել»

Անտարես 6

Սպենսեր Ջոնսոն, «Ու՞ր է իմ պանիրը»

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում