Հասարակական

National Geographic-ը Երևանն ընդգրկել է աշխարհի ամենահամեղ սնունդն առաջարկող քաղաքների ցուցակում

2 րոպեի ընթերցում

National Geographic-ը Երևանն ընդգրկել է աշխարհի ամենահամեղ սնունդն առաջարկող քաղաքների ցուցակում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ National Geographic ամսագիրը ներկայացրել է աշխարհի վեց անսպասելի քաղաքները, որտեղ կարելի է համեղ սնվել։ Ասիական երկրներից այդ ցանկում հայտնվել է Երևանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, National Geographic-ի լրագրողը Նենսի Գափթոնը Երևանում այցելել է մի շարք ռեստորաններ և սրճարաններ։ Նա Հայաստանի մայրաքաղաքը ներկայացնում են, որպես ծաղկող քաղաք՝ մատնանշելով բնական գեղեցկությունը, մշակույթը և արագ զարգացող զբոսաշրջությունը:

Օրը համեղ սննդով սկսելու համար հեղինակը խորհուրդ է տալիս ընտրել Շարլ Ազնավուրի հրապարակը, որպես կենտրոնական կետ և սկսել ամեն ինչ հենց այդ վայրից։ «Նախաճաշը կարելի է սկսել Երևանյան գեղեցիկ սրճարաններից մեկում: Կարող եք վերցնել ձեզ հետ Երևանի ուղեցույց կամ որոշ բուկլետներ՝ ճանապարհին ճիշտ կողմնորոշվելու համար»,- գրում է National Geographic-ը։ Առավոտյան նախաճաշից և զբոսանքից հետ հեղինակը խորհուրդ է տալիս ուտել խինկալի՝ չնայած այն վրացական ազգային կերակրատեսակ է։ «Օրը կարող եք եզրափակել երևանյան ռեստորաններից մեկում համեղ ընթրելով։ Այստեղ կան հայկական ավանդական ուտեստներ մատուցող գեղեցիկ ռեստորաններ, որտեղ կարելի է շատ համեղ սնվել»,- նշում է հեղինակը։

Երևանից բացի ցուցակում ընդգրկված են նաև այլ քաղաքներ՝ Բուդապեշտը (Հունգարիա), Դետրոյթը (ԱՄՆ), Սանտյագոն (Չիլի), Դաքարը (Սենեգալ) և Վիլինգթոնը (Նոր Զելանդիա)։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում