Տարածաշրջանային

Թուրքիայի մեջլիսի պատգամավորը դատապարտվել է 4 տարի 8 ամիս ազատազրկման

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի մեջլիսի պատգամավորը դատապարտվել է 4 տարի 8 ամիս ազատազրկման

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ պատգամավոր Նուրսել Այդողանը, ով 2016 թվականի հոկտեմբերից կալանավորված էր, դատապարտվել է ազատազրկման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

Ծանր հանցագործությունները քննող երկրորդ դատարանում նիստի ժամանակ վճռվել է Այդողանին դատապարտել 4 տարի 8 ամիս և 7 օր ազատազրկման` «Հանցախմբի անդամ չլինելով հանդերձ դրա անունից հանցանք գործելու» հիմնավորմամբ:

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ 59 պատգամավորից 12-ը կալանավորված են: Նրանց շարքում են կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև խորհրդարանական խմբակցության երկու ղեկավարները: Նրանք ևս մեղադրվում են «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեջ:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում