Թուրքիայի մեջլիսում սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը ծեծկռտուքի է վերածվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Ազգային մեծ ժողովում սահմանադրական փոփոխությունների քննարկումներն ուղեկցվել են ծեծկռտուքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամները գրավել են ամբիոնը, ինչին խառնվել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչները: Արդյունքում ընդդիմադիր և իշխանական պատգամավորները սկսել են բռունցքներով հարվածել միմյանց: Նրանցից մի քանիսը վիրավորվել են: Իշխող կուսակցության փոխնախագահ Ֆաթիհ Շահինն անգամ կոտրել է քիթը: Վնասվել է հիմնական ամբիոնը, որը հիմքից պոկվել է:

Մեջլիսում գաղտնի քվեարկության արդյունքում 341 կողմ և 139 դեմ ձայներով ընդունվել է սահմանադրական փոփոխությունների երրորդ հոդվածը, որը նախատեսում է պատգամավոր ընտրվելու տարիքը 25-ից իջեցնել 18-ի: Բացի այդ, զինվորականության հետ կապ ունեցողներն այդ հոդվածով չեն կարողանալու դառնալ պատգամավոր:

343 կողմ և 139 դեմ ձայներով ընդունվել է չորրորդ հոդվածը, որով այսուհետ մեջլիսի ընտրությունները պետք է անցկացվեն ոչ թե 4, այլ 5 տարին մեկ: 5 տարին մեկ են անցկացվելու նաև նախագահական ընտրությունները: Ընդ որում, երկու ընտրություններն էլ այսուհետ պետք է կատարվեն միևնույն օրը:

Մեջլիսում ընդունվել է նաև փոփոխությունների առաջարկի հինգերորդ հոդվածը, որը վերաբերում է մեջլիսի լիազորություններին:

Նախօրեին կայացած քննարկմանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովն ընդունել էր սահմանադրական փոփոխությունների առաջարկի առաջին երկու հոդվածները:

Հայերեն English Русский

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն ընդգծել են տարածաշրջանում նոր էսկալացիան կանխելու անհրաժեշտությունը

Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին

Մարտունիից Պարզ լիճ՝ 162 կիլոմետր․ հայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողները

Երևանում կգործեն երթևեկության սահմանափակումներ

Գերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներին

BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին