Սպորտ

Լևոն Արոնյանը կմասնակցի Վեյկ ան Զեեի մրցաշարին

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը կմասնակցի Վեյկ ան Զեեի մրցաշարին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկում է Վեյկ ան Զեեի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նիդեռլանդների Վեյկ ան Զեե քաղաքում հունվարի 13-ից 29-ը կանցկացվի Tata Steel 2017 շախմատային ավանդական փառատոնը, որի շրջանակներում կանցկացվեն երկու մրցաշարեր: Փառատոնի գլխավոր մրցաշարում հանդես կգա հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: Մրցաշարում Արոնյանի մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, գրոսմայստերներ Ուեսլի Սոն, Սերգեյ Կարյակինը, Անիշ Գիրին, Պենտալա Հարիկրիշնան, Յան Նեպոմնյաշչին, Պավել Էլյանովը, Ռադոսլավ Վոյտաշեկը, Դմիտրի Անդրեյկինը, Ռիչարդ Ռապորտը, Վեյ Յին, Լյուկ Վան Վելին և Ադհիբան Բաշկարանը:

Մրցաշարի առաջին տուրի պարտիաները կմեկնարկեն հունվարի 14-ին` Երևանի ժամանակով 16:30-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում