Life

Քիմ Քարդաշյանը բացել Է Yeezy-ի նոր հավաքածուի գաղտնիքը

1 րոպեի ընթերցում

Քիմ Քարդաշյանը բացել Է Yeezy-ի նոր հավաքածուի գաղտնիքը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ցուցադրել Է կոշիկի նոր մոդելներից մեկը, որը տեղ Է գտնելու Yeezy-ի՝ նրա ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի կողմից հիմնված մակնիշի նոր հավաքածուում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Harper՚s Bazaar-ը:

Խոսքը քուղակապով ավազագույն բոտիլյոնների եւ Calabasas մակագրությամբ մարզահագուստի մասին Է: Վերջինների վրա պատկերված են երեք գծեր, ինչը հիշեցնում Է adidas-ի ավանդական սիմվոլիկան:

Քարդաշյանը ոչ մի մեկնաբանություն չի արել: Սպասվում Է, որ նոր հավաքածուն կներկայացվի այս ձմռանը Նյու Յորքում կազմակերպվող Նորաձեւության շաբաթին:

Դիզայների կարիերան Ուեսթն սկսել Է 2015 թվականին adidas Originals-ի հետ համագործակցությամբ: Նա արդեն թողարկել Է հագուստի եւ կոշիկի մի քանի հավաքածու: Վերջինը ներկայացվել Է 2016 թվականի սեպտեմբերի սկզբին Նյու Յորքում կազմակերպված Նորաձեւության շաբաթի շրջանակներում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում