Միջազգային

Հրապարակվել Է Գերմանիայում ամերիկյան տանկերի բեռնաթափման տեսագրությունը

1 րոպեի ընթերցում

Հրապարակվել Է Գերմանիայում ամերիկյան տանկերի բեռնաթափման տեսագրությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Բերմերհաֆեն նավահանգիստ հունվարի 8-ին ժամանել են լրացուցիչ նավեր, որոնք բեռնված Էին ամերիկյան զրահատեխնիկայով: Տանկերի եւ հաուբիցների բեռնաթափման կադրերը հրապարակել Է RT Deutsch ալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Զրահատեխնիկան Գերմանիայից երկաթուղով կուղարկեն Արեւելյան Եվրոպա՝ «Ատլանտյան վճռականություն» (Atlantic Resolve) գործողության օգնական ուժերի համար:

Սպասվում Է, որ հունվարի 12-ին տանկերը կժամանեն Լեհաստան: Norddeutsche Rundfunk-ի տվյալներով՝ սպառազինությունը կտեղափոխեն 900 վագոններով. եթե դրանք բոլորը միասին շարեն, կստացվի 15 կիլոմետր երկարությամբ գնացք:

Ընդամենն Արեւելյան Եվրոպա կտեղափոխվեն M1 Abrams 87 մարտական տանկ, M2 Bradley 144 հետեւակի մարտական մեքենա, М109 Paladin 18 ինքնագնաց հաուբից եւ այլ ռազմական տեխնիկա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում